3 ապրիլի 2012 - 18:22 AMT
Սերգեյ Լավրովը խոստանում է լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան կարգավորման գործընթացը չձգձգելու համար

Ադրբեջանը և Ռուսաստանը փորձում են շատ խնդիրների լուծումները գտնել և բազմիցս ապացուցել են դիրքորոշումների մերձությունը ոչ միայն երկկողմանի ձևաչափում, այլ նաև միջազգային ասպարեզում, երեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Trand-ը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է դրա լուծման մեջ և և այդ հարցում հենվում տարածաշրջանում բնակվող մարդկանց շահերի վրա: «Մենք բոլորս ցանկանում ենք արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը և լրացուցիչ ջանքեր կգործադրենք, որպեսզի չձգձգենք այդ գործընթացը»,- ասել է նախարարը:

Լավրովի խոսքով, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս օգնել բանակցություններում: