Թուրքիայի զինված ուժերը նախօրեին սկսել են «Անատոլիական արծիվ» անվանումով լայնամասշտաբ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է Trend-ը, զորավարժություններում, որոնք տևելու են մինչև ապրիլի 13-ը, ներգրավված են երկրի ռազմածովային ուժերը և Ինջիրլիկում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական բազան:
Այդ զորավարժությունները պատասխան են Հունաստանի, Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել մարտի 4-14-ը Միջերկրական ծովի արևելյան հատվածում: