Այսօր Երևանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էրատո Կոզակու-Մարկուլիսը Փոխըմբռնման մասին պայմանագիր են ստորագրել, որն արտահայտում է Կիպրոսի աջակցությունը Հայաստանին եվրաինտեգրացիայի ճանապարհին:
«Մենք լիովին օժանդակում ենք Հայաստանի ակնկալիքներին եվրաինտեգրացիայի հարցում»,- հայտնել է Կիպրոսի արտգործնախարարը: «Կիպրոսը Եվրամիությունում իր նախագահության ընթացքում կանի ամեն անհրաժեշտ բան Հայաստանի եվրաինտեգրացիայի ճանապարհին: Թող Հայաստանն իմանա, որ ինքն իսկական բարեկամ ունի Եվրոպական Միությունում»,- ընդգծել է Կոզակու-Մարկուլիսը: