4 ապրիլի 2012 - 18:42 AMT
Վիկտոր Յանուկովիչը համոզված է, որ Ուկրաինան կընդունի EURO-2012-ը պատշաճ մակարդակով

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համոզված է, որ Ուկրաինան 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կընդունի պատշաճ մակարդակով:

«EURO-2012-ի կազմակերպիչները, միջազգային կազմակերպությունները, ՈՒԵՖԱ-ն, Ուկրաինայի կողմից բոլոր կատարողներն ամեն ինչ արել են, որպեսզի այդ մրցումները կայանան: Մենք կասկած չունենք, որ այդպես էլ կլինի»,- ասել է Յանուկովիչը: Նա EURO-2012-ի անցկացումն Ուկրաինայի համար անվանել է միաժամանակ մեծ պատիվ և լուրջ քննություն:

Նախագահը նաև հիշեցրել է, որ առաջնությանն արժանի կերպով պատրաստվելը պահանջում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլ նաև որոշակի չափանիշներչ հետևել: