6 ապրիլի 2004 - 19:46 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՀԻՆԳԻ
Երեւանի ճոպանուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է հինգի: Այսօր պարզվել է, որ վթարի օրը զոհված երեք մարդուց բացի` հիվանդանոցում ուշքի չգալով մահացել են եւս երկուսը: Նրանց թվում է Իրանի քաղաքացի Ալի Ակբար-զադեն: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Երեւանում 10-մետրանոց բարձրությունից ընկել է ճոպանուղու վագոնը` մեջը 9 ուղեւոր: Նախնական տվյալներով` վթարի պատճառ է հանդիսացել ճոպանուղու տեխնիկական մաշվածությունը: Ներկայումս հատուկ հանձնաժողովը պարզում է դժբախտության պատճառները: