6 ապրիլի 2004 - 22:44 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ադրբեջանցի քաղաքագետ, Հեյդար Ալիեւի քաղաքական հարցերով նախկին խորհրդատու Վաֆա Գուլուզադեն համաձայն է Իլհամ Ալիեւի այն հայտարարության հետ, որ Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Ինչպես նա հայտարարել է Բաքվի «Զերկալո» թերթին, դժվար թե հիմա Մինսկի խումբը կարողանա ներկայացնել առաջարկներ, որոնք ընդունելի լինեն ադրբեջանական կողմի համար: Նրա խոսքերով` այդ հարցը զիջումների ճանապարհով լուծելու փորձեր է ձեռնարկել դեռեւս Հեյդար Ալիեւը: «Սակայն այդ փորձը խափանվել է Ռուսաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, թեեւ, խոստովանում եմ, անձամբ ես դեմ էի նման կարգավորմանը»,- ասել է քաղաքագետը: