6 ապրիլի 2004 - 23:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ
Հայաստանի մամուլի ազգային ակումբը, «Ասպարեզ» լրագրողական ակումբը եւ հետաքննող-լրագրողների ասոցիացիայի «Հետք» ամսագրի խմբագրությունը հանդես են եկել այսօր հայտարարություններով` դատապարտելով Երեւանում ընդդիմության երեկվա ցույցի ժամանակ երիտասարդների մի խմբի հարձակումը լրագրողների վրա: «Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում խոսքի ազատության ճնշումն անպատիժ է եւ խրախուսվում է կարգը պահպանելու կոչված մարդկանց լուռ համաձայնությամբ»,- ասվում է «Ասպարեզի» հայտարարությունում: Հայտարարությունների հեղինակները կոչ են արել նաեւ «հարգել իրենց մասնագիտական պարտքը» այն լրագրողներին, որոնք «խեղաթյուրել են տեղի ունեցածը` դրանով իսկ աջակցելով կարգազանցերին»: Հիշեցնենք, որ նախօրեին «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության ցույցի ժամանակ երիտասարդների մի խումբ սկզբից ձվեր է նետել հավաքվածների վրա, այնուհետւեւ լրագրողներից խլել եւ ջարդել է նրանց աուդիո- եւ տեսատեխնիկան: