6 ապրիլի 2012 - 19:19 AMT
Խոշոր չինացի ապահովագրողն այլևս չի ցանկանում ապահովագրել իրանական նավթ առաքող տանկերները

Չինական China P&I Club ապահովագրական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է տանկերների վնասներն ապահովագրելու գործողությունը, որոնք Չինաստան են ներկրում իրանական նավթը:

Այդ միջոցն ընդունվել է Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում, ներմուծված Եվրամիության կողմից, որոնք ուժի մեջ են մտնում 2012-ի հուլիսի 1-ին:

China P&I Club-ն առաջին ծովային ապահովագրողն է և պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը նավթային տանկերների հետ, որոնք Իրանից նավթ են մատակարարում, հաղորդում է Mehr-ը: