7 ապրիլի 2012 - 11:09 AMT
Սիրիայում ՄԱԿ առաքելության ներկայացուցիչները պետք է ընդունելի լինեն Դամասկոսի համար

ՄԱԿ առաքելությունը Սիրիայում պետք է հավասարակշռված լինի և բաղկացած լինի, այդ թվում, նաև այն երկրների ներկայացուցիչներից, որոնք ընդունելի են Սիրիայի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այն հարցին, կարող են արդյոք ռուսաստանցիներ լինել դիտորդների թվում, Գատիլովը պատասխանել է. «ՄԱԿ-ը դեռ չի դիմել մեզ այդ հարցով»:

«Դա բավականին նուրբ թեմա է: Ինչպես հայտնի է, ՄԱԿ գլխավոր քարտուղարը և ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը դեռ միայն մտածում են, թե ով կարող է ընդգրկվել առաքելության կազմում»,-հիշեցրել է նա: