Բոստոնի դատարանը Intel-ի նախկին աշխատողին՝ ինժեներ Բիսվամոհան Պանիին մեղավոր է ճանաչել ընկերության գաղտնիքները գողանալու մեջ:
Ինչպես հաղորդում է Worcom.ru-ն, 2008-ին հեռացումից առաջ նա ներբեռնել է Intel-ի հարյուրավոր տեխնիկական փաստաթղթեր: Դեռևս աշխատելով կորպորացիայում, ինժեները բանակցություններ է վարել AMD –ի հետ, որտեղ պլանավորել է աշխատել:
Դատարանը որոշել է, որ Պանին միայնակ է գործել և Intel-ի մրցակցից ինչ-որ հանձնարարություններ չի ստացել:
ՀԴԲ-ն շուտով նկատել է փաստաթղթերի կորուստը, որոնք վերաբերվել են Intel պրոցեսորների դիզայնին և տեխնոլոգիական բնութագրերին: Պանին չի կարողացել տվյալներին ընթացք տալ և օգտագործել դրանք ի վնաս կորպորացիայի:
Intel-ն իր գաղտնիքները գնահատել է 200-400 մլն դոլար: Դատարանը որոշում է ընդունել, որ օրենքի խախտման յուրաքանչյուր 5 ապացուցված էպիզոդներից մեկի համար հնարավոր է 20 տարվա ազատազրկում: Համապատասխանաբար, Բիսվամոհան Պանիին սպառնում է 100 տարվա ազատազրկում: