Ըստ «Արցախի կանայք և տղամարդիկ» ժողովածուի Արցախյան բնակչության 52,6 տոկոսը կանայք են: Բնակչության չամուսնացած զանգվածի գերակշիռ մաս են կազմում տղամարդիկ` 57,5 տոկոս, իսկ ամուսնալուծվածների մեջ բարձր է կանանց ցուցանիշը` 73,9 տոկոս:
«Արցախի կանայք և տղամարդիկ» ժողովածուում ներկայացված թվերը խոսում են հասարարական սեկտորում կանանց ներգրավվածության մասին:
2011 թվականին Արցախում առողջապահության ոլորտում կանանց ներգրավվածությունը կազմել է 82 տոկոս, սոցապահովագրության համակարգում` 75,5 տոկոս, կրթության ոլորտի աշխատողների գերակշիռ մասը ևս կանայք են` 80,6 տոկոս, մշակույթի և արվեստի ոլորտում` 61,1 տոկոս, ֆինանսներ և վարկի բնագավառ` 67 տոկոս: Իսկ ահա շինարարության, արդյունաբերության ճյուղերի, կառավարման և պաշտպանության համակարգերում մեծ է տղամարդկանց քանակը: Այստեղ կանանց զբաղվածության տոկոսը կազմում է համապատասխանաբար 11, 23,6 և 20,8 տոկոս:
Ըստ Լեռնային Ղարաբաղի հանրապետության բիզնեսի ռեգիստրի ներկայացրած տվյալների, բիզնեսում նույնպես զբաղվածության գերակշիռ մասն ընկնում է տղամարդկանց: Արցախում գործող իրավաբանական անձանց միայն 21,7 տոկոսի տնօրեններն են կանայք: Անհատ ձեռնարկատերերի 42,8 տոկոսը կանայք են, որը որոշակի առաջնթաց է այս բնագավառում: