Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից, ապրիլի 6-ին, ժամը 06:00-ին, «ՎԱԶ-21017» մակնիշի տաքսի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը, 19:55-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա Արմեն Մ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ իրեն վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ժամը 12.00-ին, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 7-ին, ժամը 01:00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան Ծաղկաձոր-Հրազդան ճանապարհին՝ Ծաղկաձորի օղակաձև խաչմերուկից դեպի Հրազդան ընթանալիս, կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե շինության պատին: Պատահարի հետևանքով չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: