Շաբաթ առնվազն 70 մարդ է սպանվել Սիրիայում` ռազմական գոևրծողությունների վերսկսման արդյունքում: Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով, կառավարական զորքերը գրոհով փորձել են գրավել Լաթամնա քաղաքը:
Ռմբակոծման են ենթարկվել նաև Հոմսի մի քանի թաղամասեր:
Բռնության վերջին բռնկումը տեղի է ունեցել` չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի քննադատությանը, հաղորդում է BBC-ն: