9 ապրիլի 2004 - 22:08 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԶԲԱՂՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 10-ին հերթական այցով Երեւան կժամանի ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը , որ հայտնի է որպես Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնող եւ անդամ: Նա մտադիր է հանդիպել Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նախնական տվյալներով` ինչպես
հաղորդում է «Երկիր» թերթը, այս օրերին Հայաստանում կկայանա նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նիստը: