9 ապրիլի 2004 - 22:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն են քննարկել երեկ երեկոյան կառավարող կոալիցիայի եւ «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները: Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրել է «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, ընդդիմության ներկայացուցիչները իրենց զայրույթն են հայտնել իրենց զինակիցների ձերբակալության եւ մարզերից Երեւան տանող ճանապարհների փակման առնչությամբ: Ռ.Խաչատրյանի խոսքերով` կոալիցիայի ներկայացուցիչները խոստացել են իրավիճակի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնել երկրի նախագահի հետ: