«Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է.
«Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական և հանրային կրեդոն հայ ազգային Կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական և ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել:
Նրա կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիյաի ամնիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր) ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Ինքը`Խզմալյանը ,մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և բավականին տարօրինակ պարզաբանում է տվել`ասելով,թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել են առանց նրա գիտության:Այդ բացատրությունը կարելի էր լուրջ վերաբերվել,եթե չլիներ մի աննշան «աննշան» հանգամանք .Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին ,իսկ ամբիոնի վարիչ `2011-ին:Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է`Տիգրան Խզմալյանը»: