10 ապրիլի 2012 - 11:27 AMT
Պելեն գրանցվել էTwitter-ում

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն գրանցվել է Twitter սոցիալական կայքում:

«Ողջույն ամբողջ աշխարհին: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կիսվելու ձեզ հետ իմ կյանքի իրադարձություններով: Սիրով` Պելե», - այսպիսին է եղել բրազիլացու առաջին գրառումը:

Պելեն Twitter-ում գրանցվել է երկուշաբթի օրը, և դեռ մեկ օր էլ չի անցել, մինչդեռ նրա էջին արդեն գրանցվել է 118 933 մարդ, հաղորդում է sovsport.ru-ն: