10 ապրիլի 2004 - 21:08 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿՋԱՆԱ ՀԱՄՈԶԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԻՑ
Շրջանառվող «կարծիքները» հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ կքննարկվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ապրիլի 13-14-ը Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Ենթադրվում է, որ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը կբարձրաձայնի խնդրի հետ կապված «պաշտոնական հայտարարությունը»: Ինչպես հաղորդում է Բաքվի մամուլը վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Ստամբուլում Ալիեւը կառաջարկի թուրք գործարարներին հրաժարվել Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից եւ «այդ միջոցներն ուղղել Ադրբեջան»: