10 ապրիլի 2004 - 21:22 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ Է ԱՆՎԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ «ԹՇՆԱՄԻ ՀԱՅԵՐԻ» ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւը խիստ քննադատել է ազգային հանրագիտարանի խմբագիրներին` հրատարակման համար նախապատրաստված հերթական հատորում «թշնամիների» մասին հոդվածներ զետեղելու համար: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, անվանի հայերին, այդ թվում` Մարտիրոս Սարյանին, նաեւ` «Սասունցի Դավիթ» հայկական էպոսին, անգամ, ըստ Ալիեւի, «գոյություն չունեցող» Ստեփանակետ քաղաքի մասին հոդվածներին: Միեւնույն ժամանակ, Ի.Ալիեւը խիստ վրդովվել է, որ 1970-1980-ական թթ. ներկայացված են իբրեւ «լճացման տարիներ»: Այդ ժամանակ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել Հեյդար Ալիեւը «եւ դրանք Ադրբեջանի բարգավաճման տարիներն էին»,- հայտարարել է Ալիեւ-կրտսերը` հանրագիտարանի խմբագիրների արարքը համարելով ոչ այլ ինչ, քան դավաճանություն: