Այսօր Արմենիա հեռուստաընկերությունը և «Gellup international Association» ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի «Գելափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների առիթով սոցիոլոգիական հարցում և Էքզիտ փոլ (քվեարկությունից հետո հարցում) կիրականացնի:
Ինչպես նշեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Ավետիսյանը, միջազգային չափանիշներին համապատասխան սոցիոլոգիական հարցումը «Գելափը» կիրականացնի ընտրական քարոզարշավի ժամանակ և ստացված տվյալները կհրապարակի մինչև ապրիլի 27-ը, իսկ էքզիտ փոլը կիրականացվի մայիսի 6-ին` քվեարկության օրը:
«Gellup international Association»-ի փոխնախագահ Կոնչո Ստոյչևի խոսքով, Էքզիտ փոլն իրականացվելու է հենց քվեարկության օրը, և սա նպատակ ունի ոչ թե որոշելու մարդկանց նախասիրությունները, ինչպես սոցիոլոգիական հարցման ժամանակ, այլ սա հենց քվեարկությունից հետո մարդկանց դիրքորոշումն է պարզում: Էքզիտ փոլն իրականացվելու է միայն համամասնականի արդյունքներով: Կոնչո Ստոյչևի հավաստմամբ, հարցման արդյունքները պատրաստ կլինեն դեռ օրվա կեսին, բայց կհրապարկվեն ընտրությունների ավարտից հետո միայն: