10 ապրիլի 2012 - 15:36 AMT
Բրյուսովի անվան համալսարանում դեռևս չեն մեկնաբանում ռեկտորին հայտարարված կարգապահական տույժը

PanARMENIAN.Net-ը տեղեկացել է, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին «խիստ նկատողություն» է հայտարարել: Ըստ նախարարության, ռեկտորը մեղավոր է աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` առանց նախարարության որոշման իր պարտականությունները և լիազորությունները ժամանակավորապես այլ անձի հանձնարարելու համար:Համալսարանի հանրային կապերի բաժինը դեռևս հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից 06.04.2012թ N 160-Ա հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հայտարարությունը: