Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի բացակայության պատճառով, PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարեց չկայացած: Նշենք, որ երեկվա նիստը ևս չէր կայացել