11 ապրիլի 2012 - 17:12 AMT
Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում, եթե Իրանի դեմ ռազմական արշավ սկսվի

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը հայտնել է, որ Իրանում պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում: Վրաստանն այդ դեպքում չի կարող Հայաստանի համար հանդես գալ որպես հուսալի գործընկեր, բացի այդ, Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Վրաստանը թույլ չի տա սպառազինության և զինամթերքի մուտքը Հայաստան և ապա Ղարաբաղ: Այդ դեպքում միակ հուսալի ճանապարհը կարող է լինել Իրանը, իսկ եթե այնտեղ պատերազմ սկսվի, ապա կփակվի նաև այդ ճանապարհը: Այդ ամենը, բնականաբար, հասկանում է Ադրբեջանը և Իրանում պատերազմի դեպքում կարող է օգտվել դրանից, գտնում է փորձագետը: