11 ապրիլի 2012 - 18:34 AMT
«Ժառանգությունը» դատապարտում է Արմավիրում պատգամավորի թեկնածուին ծեծի ենթարկելու փաստը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է թիվ 21 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:

«Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք և գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլևս չեն կրկնվի և դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը»,- ասվում է «Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: