13 ապրիլի 2012 - 13:52 AMT
Սոցիոլոգ. Ընտրողների 17.9 տոկոսն իր ձայնը տալիս է այս կամ այն քաղաքական ուժին` որևէ նյութական ակնկալիք ունենալով

«Exit Poll» սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած գիտական սոցիոլոգիական հարցումների համաձայն 17.9 տոկոսն ընտրում է տվյալ կուսակցությանը կամ մարդուն, որովհետև ակնկալում է այս կամ այն տեսքով նյութական աջակցություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց կենտրոնի մասնագետ Լևոն Անդրեասյանը. «Այս մարդկանց մեծը մասը միջին և ավելի հասուն տարիքի են: Դա երևի կապված է այն բանի հետ, որ այդ տարիքի մարդիկ ավելի անկեղծ են եղել պատասխանելիս»:

Մասնագետը նշեց նաև, որ հարցվածների 12 տոկոսն ընտրելու է այս կամ այն ուժին բարեկամի, ընկերների խնդրանքով, 9.4 տոկոսը, քանի որ հավատում է տվյալ ուժին, 8.4 տոկոսը այն պատճառով, որ տվյալ, ըստ իրենց, կուսակցությունը ազգանվեր գործունեություն է ծավալում:

Ըստ հետազոտության արդյունքների` 2 իշխանական կուսակցությունները (ՀՀԿ և ԲՀԿ) միասին կհավաքեն 50 տոկոսից ավելի ձայներ, մնացած ձայներն էլ կբախշվեն ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանագություն» կուսակցությունների միջև, կան նաև 13.2 տոկոս չկողմնորոշված ընտրողներ:

«Exit Poll» սոցիոլոգիական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը հետազոտությունն անցկացրել է Սևծովյան-Կասպիցծովյան քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի պատվերով: Այն իրականացվել է մարտի 22-ից ապրիլի 8-ը Երևանում ու ՀՀ մարզկենտրոններում: