13 ապրիլի 2012 - 18:00 AMT
Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հարցերով աշխատանքային խումբը Փարիզում կհավաքվի ապրիլի17-ին

Դամասկոսի վերաբերյալ պատժամիջոցների հարցերով աշխատանքային խումբը, որը ստեղծվել է «Սիրիայի ընկերներ» խմբի որոշմամբ, Փարիզում հավաքվելու է ապրիլի 17-ին, հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով, հանդիպումը բացելու է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն:

Միջոցառման նպատակն է քննարկել արդեն ուժի մեջ մտած պատժամիջոցների արդյունքները, դրանց արդյունավետությունը և կիրառումը տարբեր երկրների կողմից, ինչպես նաև պատժամիջոցների դաշտի և երկրների ընդլայնումը, որոնք դրանք ներմուծում են: