14 ապրիլի 2012 - 10:47 AMT
«Հայկական ժամանակ». Աշոտ Նավասարդյանի քրոջը թույլ չեն տվել մոտենալ Սերժ Սարգսյանին

Երեկ Սերժ Սարգսյանի Արարատի մարզ կատարած այցելաթյան մասին պատմող համացանցում տարածված տեսագրություններից պարզ է դառնում, որ Արտաշատում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ միջադեպ է տեդի ունեցել: Մի կին ցանկացել է մոտենալ Սերժ Սարգսյանին` նրան նամակ հանձնելու ցանկությամբ, սակայն ոստիկաններն ամեն կերպ փակել են նրա ճանապարհը:

«Հայկական ժամանակը» գրում է, որ արդյունքում կինն աղմուկ է բարձրացրել, արտաշատցիներին կոչ է արել ստրկական վիճակից դուրս գալ և միանալ իրեն: Ի վերջո, կնոջը թույլատրել են Սերժ Սարզսյանի հետ հանդիպել: Կինը Սերժ Սարզսյանի հետ զրույցում ներկայացել է որպես ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի քույր: Կնոջ և Սերժ Սարզսյանի զրույցը, մեղմ ասած, չի ստացվել, ու վերջինս թիկնազորի ուղեկցությամբ զայրացած հեռացել է: