14 ապրիլի 2012 - 10:54 AMT
«Ժողովուրդ». ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Գագիկ Ծառուկյանը

Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվ ընդհանրապես, վերջերս բավական ջերմացել են ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու հանգամանքին, ասել է. «Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել: Եվ հետո, ինչո՞ւ միայն այդ ընտրատարածքում, ևս 3 ընտրատարածքում էլ չունենք թեկնածու, միայն դա չէ: Փոխարենը մյուս ընտրատարածքներում ունենք առաջադրված թեկնածուներ: Եվ, բացի այդ, մեզ համար կա 1 ընտրատարածք` դա Հայաստանի Հանրապետությունն է»: