ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներն ուրբաթ օրը դատապարտել են Հյուսիսային Կորեայում իրականացված հրթիռի անհաջող գործարկումը, որն ըստ Փհենյանի պետք է դուրս գար Երկրի ուղեծիր:
Նիստի ընթացքում մասնակիցներն իրավաբանորեն պարտադրող բանաձև չեն ընդունել:
Հանդիպման ընթացքում Չինաստանը, որի դիրքորոշումը, ինչպես համարվում էր, կարող է գլխավոր խոչընդոտը դառնալ, համաձայնվել է ԱԽ մյուս անդամների հետ, երբ նշվել է, որ գործարկման արդյունքում խախտվել են ԱԽ բանաձևերը:
Նիստի ավարտին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտնել է, որ ԱԽ-ն դատապարտում է հրթիռի գործարկումը: