19 ապրիլի 2004 - 19:24 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
ԱՄՆ-ն ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Սթիվեն Մաննը ժամանել է Երեւան: Այսօր նա կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նշենք, որ ամերիկացի դիվանագետը Երեւան է ժամանել Պրահայից, որտեղ անցնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Երեւանից Ս.Մաննը կմեկնի Բաքու: