19 ապրիլի 2004 - 20:39 AMT
ՎԶԵԲ-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԱՃԸ
Տնտեսական աճը Հայաստանում կկազմի 7,0 տոկոս` ավելի վաղ կանխատեսվող 6,0 տոկոսի փոխարեն: Այդ մասին ասվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածած զեկույցում Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման վերաբերյալ: Ընդ որում բանկը նվազեցրել է կանխատեսումը Ադրբեջանի վերաբերյալ` 9,0 տոկոսից մինչեւ 8,5 տոկոս: Միեւնույն ժամանակ ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ տնտեսական աճը Ռուսաստանում կկազմի 5,5 տոկոս, Ուկրաինայում` 6,0 տոկոս, Վրաստանում` 5,0 տոկոս: