
Գրոհայիններն իգական դպրոց են պայթեցրել Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Մոմանդ ցեղային երկրամասում` աֆղանական սահմանի մոտ: Դպրոցի շենքը հիմնովին քանդվել է: Զոհերի և տուժածների մասին տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ հարձակման պահին դպրոցում երեխաներ չկային: Մինչև հիմա խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը, հաղորդում է rosbalt.ru-ն: