19 ապրիլի 2004 - 22:37 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԳՈՀ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը Պրահայում կողմերին հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջխաղացման հնարավոր ուղիների որոնման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ: Փաստաթղթի համաձայն, կողմերը կրկին փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում եւ հաստատել են երկխոսությունը շարունակելու իրենց համաձայնությունը: