20 ապրիլի 2004 - 18:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Ապրիլի 22-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլերի տեղակալ, արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը: Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ նա կքննարկի երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Մեկօրյա այցի ընթացքում Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի հուշարձանին: