20 ապրիլի 2004 - 19:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Ապրիլի 26-30-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրերը` ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների միջեւ 2003-2005թթ. մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարությունում, Օրերի բացումը կնշանավորվի Երեւանում` Ռուսաստանի արվեստի վարպետների գալա-համերգով: Օրերի շրջանակներում կանցկացվի ռուսական կինոյի շաբաթ, կբացվի Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Վալենտին Սիդորովի ցուցահանդեսը, իսկ Ռուսական դրամատիկական թատրոնում կնեկայացվի ռուս հեղինակի պիես: Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում: