16 ապրիլի 2012 - 16:33 AMT
Քրդերը փորձել են զբոսանավ զավթել Հռենոսի վրա

Քյոլնում քրդերը ապրիլի 14-ին փորձել են զբոսանավ զավթել Հռենոսի վրա, գրում է Koelnische Rundschau-ը, հղում անելով ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիքս Զենգեշպայկին: Արգելված Քրդական աշխատավորկան կուսակցության մոտ 10 կողմնակիցներ ներխուժել են նավապետի մոտ և տախտակամածի վրա քաղաքական կարգախոսներով պաստառ պարզել: Բացի այդ, նրանք կրել են քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմանկաը:

Զավթիչները պահանջել են, որ նավապետն իրենց փոխանցի նավի կառավարումը, սակայն վերջինս հրաժարվել է: Նավի վրա 10 ուղևոր է եղել: Հավանաբար նրանցից մեկը ոստիկանություն է կանչել:

Ոստիկանները նավ են բարձրացել և իրենց վերահսկողության տակ են առել իրավիճակը: Երբ նավը ափին է մոտեցել, կասկածյալները ձերբակալվել են: Ոստիկանները նշում են, որ քրդերը զինված չեն եղել և չեն դիմադրել ոստիկաններին: