20 ապրիլի 2004 - 23:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԼՈՒԾԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՎ ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքել է լուրերն այն մասին, որ մտադիր է լուծարել երկրի խորհրդարանը եւ փոխել վարչապետին: «Եթե կառավարությունը կատարում է բյուջեն 100 տոկոսով եւ ապահովում է տնտեսական աճը, ապա անիմաստ է փոխել վարչապետին կամ լուծարել խորհրդարանը»,- հայտարարել է այսօր լրագրողներին Ռ.Քոչարյանը: «Ավելին, ընդդիմության քայլերը նպաստում են երկրի կառավարող կոալիցիայի ավելի ակտիվ եւ համախմբված աշխատանքին»,- նշել է ՀՀ նախագահը: Ռ.Քոչարյանը հայտարարել է նաեւ, որ «այն դեպքում, եթե ընդդիմությունը փորձի կրկին դուրս գալ սահմանադրության շրջանակներից, ապա հերթական պատասխանը կլինի լիովին համապատասխան»: