18 ապրիլի 2012 - 16:28 AMT
Ալեքսանդր Մարկարով. Նախընտրական պայքարը ծավալվում է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների միջև

«Մրցակցությունն ընտրություններում ընթանում է երեք հարթություններում. 1) իշխանական կուսակցությունների միջև, 2) իշխանության և ընդդիմության միջև, 3) ընդդիմության ներսում»,- Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, կուսակցությունները նման դիրքորոշում են զբաղեցնում, քանի որ գաղափարախոսական առումով նրանք քիչ են տարբերվում: Նրանց մեծամասնությունը չունի ընդգծված գաղափարախոսություն և փորձում են ընդգրկել բնակչության բոլոր շերտերի շահերը:

Նրա խոսքով, հիմա ընտրողների համար հիմնական են դարձել սոցիալ-տնտեսական հարցերը, իսկ միջազգային բնույթի հարցերն ի տարբերություն նախորդ ընտրությունների մղվել են ետին պլան: