18 ապրիլի 2012 - 19:53 AMT
Լևոն Շիրինյան. Թուրքիայի ժողովրդավարացումը չի օգնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը

«Թուրքիան կշարունակի Ցեղասպանության հերքման քաղաքականությունը, ոչ մի փոփոխություն չի լինի, կարող են փոխվել միայն ճանաչման դեմ պայքարի ձևերը»,- այսօր Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Որոշ քաղաքական և հասարական գործիչների համոզվածությունն այն բանի վերաբերյալ, որ Թուրքիայի ժողովրդավարացումը կօգնի Ցեղասպանության ճանաչմանը, չի համապատասխանում իրականությանը: Նրանք կշարունակեն հերքման քաղաքականությունը, միայն ավելի հնարամիտ միջոցներով: Փորձագետը ոչ համոզիչ է անվանել Թուրքիայի որոշ հասարակական գործիչների կողմից ցեղասպանության ճանաչումը և քննարկոմները: «Եթե նրանք ճանաչեն Ցեղասպանությունը և կոչ անեն վերադարձնել Հայաստանին հողերը և ունեցվածքը, միայն այդ ժամանակ կարելի է հավատալ նրանց»,- հայտարարել է Շիրինյանը:

-ԼՀ-