19 ապրիլի 2012 - 20:37 AMT
ՄԱԿ-ը գնահատական կտա կիպրոսյան կարգավորման շուրջ բանակցություններին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպում կանցկացնի Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական Ալեքսանդր Դաուների հետ կիպրոսյան կարգավորման շուրջ բանակցությունները գնահատելու համար, հաղորդում է TRT-Russian-ը:

Դաուները Նյու Յորքում հանդիպում կանցկացնի նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Լինն Պասկոյի հետ:

Սպասվում է, որ հանդիպումների շրջանակներում Դաուները հստակ ձևակերպում կտա Կիպրոսի խնդրի լուծման վերաբերյալ իր հայացքներին և կպատրաստի համապատասխան զեկույց: