20 ապրիլի 2012 - 16:00 AMT
Ռուսաստանը և Չինաստանը խնդրել են Իրանին տեղեկատվություն տրամադրել կործանված ամերիկյան անօդաչու սարքի մասին

Մոսկվան և Պեկինը դիմել են Իրանի իշխանություններին, խնդրելով իրենց տեղեկատվություն տրամադրել անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացված ամերիկյան անօդաչու թռչող սարքի մասին, ուրբաթ օրը հաղորդել է իրանական ՖԱՐՍ տեղեկատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքով, իսլամական հանրապետությունը շատ ուղերձներ է ստացել տարբեր պետություններից, որոնք խնդրել են իրենց հետ կիսվել RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի մասին տվյալներով, սակայն առավել համառ են եղել Ռուսաստանը և Չինաստանը, գրում է The Wall Street Journal-ը:

2012-ի դեկտեմբերի 4-ին իրանական Press-TV հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել, որի համաձայն իրանական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ԱՄՆ անօդաչու թռչոք սարք: Իրանական պետական ԶԼՄ-ների տվյալներով, անօդաչու ինքնաթիռի ընկնելու պատճառը եղել է իրանական հատուկ ծառայությունների կիբերհարձակումը: