
Հայաստանում ապրող Ֆրանսիայի ավելի քան 400 քաղաքացի կմասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով, այժմ Հայաստանում ապրում է Ֆրանսիայի մոտ 500 քաղաքացի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա այս կիրակի` ապրիլի 22-ին: