20 ապրիլի 2012 - 18:08 AMT
Իրանը կկրճատի նավթի արտահանումը Եվրոպա, եթե Թեհրանի դեմ պատժամիջոցները պահպանվեն

Իրանը կկրճատի նավթի արտահանումը բոլոր եվրոպական երկրներ, եթե նրանք չեղյալ չհայտարարեն Թեհրանի դեմ ընդունված պատժամիջոցները Բաղդադում բանակցությունների հերթական փուլից հետո, նախօրեին հաղորդել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին, հաղորդում է Mehr-ը:

Ստամբուլում ապրիլի14-ին Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա) միջև միջուկային թեմայով բանակցություններից հետո, որոնք բնութագրվել են որպես դրական, կողմերը պլանավորում են հանդիպել Բաղդադում մայիսի 23-ին:

Նախարարն ասել է, որ Իրանի Ազգային նավթային ընկերությունը նոր պայմանագրեր է ստորագրել որոշ հաճախորդների հետ, և եթե նավթի արտահանումը Եվրոպա ամբողջությամբ դադարեցվի, Իրանը կունենա մի քանի այլընտրանքային գնորդներ: