20 ապրիլի 2012 - 18:02 AMT
Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել Սոֆիայի վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբիշ, 2012թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66 կգ/կ) Սոֆիայի վարկանիշային մրցաշարի իր առաջին գոտեմարտում հաղթել է շվեյցարացի Ստեվեն Գրաֆին: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 4:0 հաշվով:

Քառորդ եզրափակչում Սաֆարյանի մրցակիցը կլինի Յան Կեաբան (Ռումինիա), որն իր հերթին ավելի ուժեղ գտվեց Վլադիմիր Գոտիսանից (Մոլդովա):

Վարկանիշային մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն 1 և 2 տեղերը զբաղցենող մարզիկները