Համայնքների պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
Դեսպան Ղազինյանը ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունների 20-ամյա պատմությունը, ինչպես նաև տեղեկացրեց խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:
Անդրադառնալով Հայաստան-ՄԹ 20-ամյա հարաբերություններին` կողմերն արձանագրեցին, որ դեռեւս լիարժեքորեն չի օգտագործվել երկու երկրների միջեւ առկա ներուժը` հույս հայտնելով, որ առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկվեն երկկողմ քաղաքական երկխոսությունը խթանելու ուղղությամբ: Այս համատեքստում դեսպան Ղազինյանը կարևորեց միջպետական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող խորհրդարանական կապերը, որոնք լուրջ դերակատարություն կարող են ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: