Ինչպե գրում է «Հրապարակ» թերթը, երեկ Բագրատաշեն գյուղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հաստատել է, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանն իր մոտ ատրճանակ է եղել: «Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ: Եթե զենքով եմ ման գալիս, վախենում եմ, որ գլխիս մի հատ փորձանք կբերեն: Գրել են՝ Ծառուկյանի մոտ ատրճանակ կար, ժողովուրդը Ծառուկյանին սիրում ա, Ծառուկյանն էլ՝ ժողովրդին»,-ասել է Ծառուկյանը՝ սուտասան դարձնելով բոլոր նրանց, ովքեր մինչ այդ պնդում էին, թե ոչ մի զենք էլ չի եղել, այլ միայն «Vertu» հեռախոս էր, գրում է թերթը: