21 ապրիլի 2012 - 11:31 AMT
Ապրիլի 21-ին Սոֆիայի վարկանիշային մրցաշարում մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները

Ապրիլի 21-ին Սոֆիայի վարկանիշային մրցաշարում մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները Մինչև 55կգ քաշային կարգում հայ ըմբիշ Ռոման Ամոյանը 1/8 եզրափակչում հանդիպել է Մարիոս Լոսի (Լեհաստան) հետ:

Ալեքսան Միքայելյանի (60կգ ք/կ) մրցակիցը կլինի Պաուլո Ֆուչիլեն (Իտալիա), Սասուն Ղամբարյանինը (66կգ ք/կ) ՝ Դանիել Յանեչիչը (Խորվաթիա), իսկ Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ ք/կ) ուժերը կչափի Ամեր Խրուստանովիչի (Ավստրիա) հետ:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ): Իսկ ըմբիշները, որոնք դուրս կգան այս վարկանիշային մրցաշարի եզրափակիչ, կնվաճեն Օլիմպիական ուղեգրեր:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից ուղեգրեր են նվաճել Միհրան Ջաբուրյանը (55 կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ):