21 ապրիլի 2012 - 17:16 AMT
Սիրիական ազգային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին ներխուժել Սիրիա

Սիրիայի ընդդիմությունն ի դեմս Սիրիական ազգային խորհրդի դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով ռազմական ներխուժում իրականացնել երկիր: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք կրկին կոչ ենք անում ՄԱԿ ԱԽ-ին անհապաղ ռազմական ներխուժում իրականացնել, որպեսզի վերջ տալ սիրիական ժողովրդի դեմ արյունալի ռեժիմին»,- ասվում է հայտարարությունում:

Միևնույն ժամանակ, երկրի մի շարք շրջաններից հաղորդում են, որ այնտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է: Խոսքը գնում է նաև Հոմս քաղաքի մասին, որտեղ վերջերս դաժան ընդհարումներ են տեղի ունենցել ընդդիմության և կառավարության ուժերի միջև: