4 մայիսի 2004 - 20:24 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԻՌԼԱՆԴԻԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ
Իռլանդան կարեւորում է Հարավային Կովկասի երկրների, եւ մասնավորապես Հայաստանի, ներգրավումը «Առավել ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իռլանդիայի դեսպան Ջասթին Հարմանը` այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերը հանձնելուց հետո: Երկու կողմերն էլ կարծիք են հայտնել, որ տվյալ նախաձեռնության իրականացումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա եւ նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար: Ներկայումս Եվրամիությունում նախագահող Իռլանդիայի դեսպանի խոսքերով` «նոր հարեւանների» հարցը կքննարկվի ԵՄ-ում հունիսին: