4 մայիսի 2004 - 21:57 AMT
ԶՎԵԲ-Ը ԿԱՐՈՂ Է 30-40 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը (ԶՎԵԲ) կարող է 30-40 մլն դոլար հատկացնել Հայաստանում նոր հիդրաէլեկտրակայանների (ՀԷԿ) շինարարության համար: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ
Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով` այդ հարցը քննարկվել է Լոնդոնում ԶՎԵԲ-ի Կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում: Ինչպես հայտնել է Տ.Սարգսյանը, նախնական գնահատականներով, Հայաստանում նոր փոքր եւ միջին ՀԷԿ-երի շինարարության նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտավորապես 100 մլն դոլար: